Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հերթական վնասվածքից հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացին անում է ամեն ինչ, որպեսզի ժամանակին վերականգնվի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Միլանի» հետ խաղից առաջ, որը կկայանա երեքշաբթի՝ նոյեմբերի 5-ին։
Այնուամենայնիվ, հնարավոր է, որ 32-ամյա ֆուտբոլիստը չհասցնի անհրաժեշտ մարզավիճակ հավաքել մինչև սահմանված վերջնաժամկետը, այդ դեպքում Անդրեյ Լունինը կրկին կպաշտպանի «սերուցքայինների» դարպասը։
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման։