«Բարսելոնան» երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա խաղացողը գործող պայմանագրի ժամկետը երկարձգել է 5 տարով՝ մինչև 2029 թվականը։
Նոր պայմանագրի համաձայն Լոպեսի հրաժարագինը կատալոնական ակումբում կազմում է 500 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերմինը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։