«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը նշել է այն կենտրոնական պաշտպանին, որը վերջին տարիներին ամենաշատն է տպավորել իրեն: Հոլանդացու ընտրությունը կանգ է առել «Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի վրա:
«Ակնհայտ է, որ Սալիբան այժմ մեծ առաջընթաց է գրանցում: Նա առաջինն է, ով մտքովս անցավ: Նա վստահելի խաղացող է: Նա նաև լավ է տիրապետում գնդակին:
Կարծում եմ, ճիշտն ասած, նրա տարիքում ես անգամ մոտ չէի այն մակարդակին, որում նա հիմա է»,- ասել է Վան Դեյկը Ռիո Ֆերդինանդի փոդքաստում: