«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Մայնցի» դեմ խաղում Ջամալ Մուսիալայի հեթ-տրիկից հետո (4:0) խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս, երբ լրագրողներն ու լրատվամիջոցները խաղացողի օգտակարությունը գնահատում են նրա արդյունավետ գործողություններով։
«Կա գերկենտրոնացում գոլերի վրա, քանի որ դա անում են Մեսսին կամ Ռոնալդուն: Իսկ մինչ այդ Զիդանի կամ Ռոնալդինյոյի մասին ի՞նչ կասեք:
Այնքան հիանալի խաղացողներ կան, որոնք ամբողջովին շրջել են խաղը առանց գոլերի, և ինքս էլ նրանցից ոմանց դեմ խաղացել եմ: Չեմ ուզում, որ մենք հանկարծ սկսենք Ջամալի որակների կամ խաղի վերաբերյալ դատողություններ անել միայն գոլերով:
Կարծում եմ՝ սա ժամանակակից ֆուտբոլում խնդիր է։ Ռոնալդինյոն, Զիդանը, այս խաղացողներն իրենց սերունդների մեջ փոփոխություն բերեցին: Բայց հիմա կենտրոնանում ենք միայն գոլեր խփելու վրա: Անցյալում եղել են անհավանական խաղացողներ, և Ջամալն էլ կարող է լինել նրանցից մեկը, նույնիսկ եթե 1000 գոլ չխփի»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։