Սլովակիայի առաջնության երրորդ տուրի հետաձգված խաղում «Սկալիցան» սեփական հարկի տակ ընդունել էր «Սլովանին»։
Հանդիպումն ավարտվեց առաջնության գործող չեմպիոնների հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Տիգրա Բարսեղյանը՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղից հետո «Սլովանը» 28 միավոր ունի և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։