«Վալենսիայի» երկրպագուները սոցիալական ցանցերի միջոցով պայմանավորվել են ծաղրական խոսքեր վանկարկել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին թիմերի միջև հանդիպման ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 2-ին Իսպանիայի Պրիմերայի շրջանակում։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրը նշում է, որ «չղջիկների» երկրպագուները պատրաստվում են վանկարկել Վինիսիուսին․ «Ծովափի գնդակ: Վինիսիուս, դու ծովափի գնդակ ես»։ Այս կերպ երկրպագուները ցանկանում են հեգնել այն իրավիճակը, որ բրազիլացի ֆուտբոլիստը չի հաղթել «Ոսկե գնդակը» 2024 թվականին։
Այդպիսի վանկարկումներ հնչեցնելու ցանկություն են հայտնել նաև այլ թիմերի երկրպագուներ։