«Ոսկե գնդակի» հաղթողին քվեարկելու չափանիշներից մեկը Fair Play սկզբունքներին հավատարիմ մնալն է։ Ռոդրիի հաղթանակից հետո շատերը ենթադրեցին, որ Վինիսիուսի տարօրինակ վարքագիծը խաղադաշտում խանգարեց նրան ստանալ մրցանակը. գաղտնիք չէ, որ բրազիլացին սիրում է ծաղրել երկրպագուներին և մրցակիցներին։
Սակայն Ռոդրին էլ ունի իր մեղքերը։ Իսպանացին «Ոսկե գնդակի» տոնակատարության ժամանակ «խայթել» է բրազիլացուն՝ փոխելով հայտնի Bella Ciao երգի խոսքերը՝ երգելով «Վինիսիուս՝ Չաո»։
Սոցիալական ցանցերում օգտատերերը վիճում են՝ արդյո՞ք Ռոդրին իրականում արտասանել է բրազիլացու անունը։ Ոմանք հիշում են իսպանացու այլ կասկածելի արարքները։
Տեսանյութը՝ ստորև․