Ռոդրին ռեստորանում տոնել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում իր հաղթանակը։ Երեկ «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը արժանացել է France Football-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Մրցանակաբաշխությունից հետո Ռոդրին իր հաղթանակը տոնել է ռեստորանում։ Անգլիական ակումբը տեսանյութ է հրապարակել։