Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբշխության մասին:
«Այս մրցանակը հեղինակավոր էր մինչ այս պահը։ Ինձ տարակուսեց այն լուրը, որ «Ռեալը» չի մասնակցելու արարողությանը։ Երբ առաջադրվում ես պետք է հստակ տեղեկացվի, թե ով է հաղթել, ով ոչ։ Երբ ես ստացա «Ոսկե գնդակը», ինձ նախապես տեղեկացրել էին այդ մասին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում AS-ը։
«Ոսկե գնդակը» նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ երրորդը՝ նրա թիմակից Ջուդ Բելինգհեմը։