Մադրիդի «Ռեալը» խոսել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության բոյկոտի մասին, որը տեղի է ունեցել երեկ ՝ հոկտեմբերի 28-ին Փարիզի «Շատլե» թատրոնում։
«Եթե մրցանակի չափանիշները չեն համարում Վինիսիուսին որպես հաղթող, ապա նույն չափանիշները պետք է հաղթող դարձնեին Կարվախալին: Քանի որ դա տեղի չունեցավ, ակնհայտ է, որ «Ոսկե գնդակը» չի հարգում «Ռեալին»։ Իսկ «Ռեալը» չի գնում այնտեղ, որտեղ իրեն չեն հարգում»,- Արքայական ակումբի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում AFP-ն։
Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Արարողությունից առաջ վերլուծաբանների և բուքմեյքերների մեծամասնությունը կարծում էր, որ մրցանակը կստանա Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, սակայն վերջին պահին պարզ դարձավ, որ իսպանացին է նվաճելու գավաթը։