France Football-ի վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կիսվել է իր հույզերով։
«Շնորհակալություն France Football-ին գնահտանքի և մրցանակի համար: Ես այստեղ եմ շնորհիվ Լուիս դե լա Ֆուենտեի, Չավիի և Հանսի Ֆլիկի։ Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս, հայրիկիս և տատիկիս, ովքեր միշտ օգնել են ինձ։ Շնորհակալ եմ թիմակիցներիս։
Շրջանցե՞լ Ռոնալդոի՝ «Ոսկե գնդակի» ամենաերիտասարդ դափնեկրի ռեկորդը։ Նա անհավանական խաղացող էր, և ես հուսով եմ, որ իմ կարիերան նման կլինի նրան: Նա շատ լավն էր»,- արարողության ժամանակ ասել է Յամալը։
Հիշեցնենք, որ բրազիլացի Ռոնալդոն 1994 թվականին 21 տարեկանում կարիերայում առաջին անգամ նվաճել է«Ոսկե գնդակը»՝ մինչ օրս մնալով մրցանակի ամենաերիտասարդ հաղթողը։