2024 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Արարողությունից առաջ վերլուծաբանների և բուքմեյքերների մեծամասնությունը կարծում էր, որ մրցանակը կստանա Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, սակայն վերջին պահին պարզ դարձավ, որ իսպանացին է նվաճելու մրցանակը։ Մադրիդյան ակումբը վրդովված է այս իրավիճակից և որոշել է, թե ով է պատասխանատու կատարվածի համար։
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Մադրիդի «Ռեալի» մյուս ղեկավարները համոզված են, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեծ ազդեցություն է ունեցել այս իրավիճակի վրա: Իսկ պատճառն այն է, որ Պերեսն ու մադրիդյան ակումբը պաշտպանում են ֆուտբոլային Սուպերլիգա ստեղծելու գաղափարը, իսկ Չեմֆերինը կտրականապես դեմ է նման մրցաշարին։
Հիշեցնենք, որ Փարիզի «Շատլե» թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա չէին «սերուցքայինների» պատվիրակությունը։ «Ռեալը» ճանաչվեց տարվա լավագույն թիմ, Անչելոտին լավագույն մարզիչ։