Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Նատալի Պորտմանը ներկա է գտնվել Փարիզի «Շատլե» թատրոնում անցկացվող 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։
Երեկոյի ընթացքում Նատալին հանդիպել է «Բարսելոնայի» մի քանի խաղացողների և լուսանկարվել նրանց հետ։
Հատկանշական է, որ դերասանուհին լուսանկարվելու ժամանակ մատներով ցույց է տվել չորս թիվը` ակնարկելով Մադրիդ «Ռեալի» դեմ տարած կատալոնական ակումբի վերջին հաղթանակը։
Նշենք, որ կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը արժանացավ տարվա լավագույն երիտասարդ խաղացողի` Կոպայի մրցանակին։ Կանանց թիմի կիսապաշտպան Այտանա Բոնմատին էլ երկրորդ տարին անընդմեջ նվաճեց «Ոսկե գնդակը»։