«Բարսելոնայի» կանանց թիմը լավագույնն է ճանաչվել 2024 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում։
Նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի ֆուտբոլիստները հաղթել են Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև երկրի գավաթն ու սուպերգավաթը։
«Բարսելոնան» Իսպանիայի ամենատիտղոսակիր թիմն է կանանց ակումբների շրջանում։ «Կապտանռնագույններն» Իսպանիայի առաջնությունում (9 գավաթ), գավաթի (10) և Իսպանիայի սուպերգավաթի (4) հաղթանակների քանակով ռեկորդակիր է։