Հայտնի են դարձել 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության կազմակերպման որոշ մանրամասներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակը» կստանա «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, այլ ոչ թե «Ռեալի» վինգեր Վինիսիուսը, ինչպես սպասվում էր։
Ինչպես նշում է Marca-ն, մինչ երեկ միայն մեկ մարդ է իմացել մրցանակի դափնեկրին՝ Վինսենթ Գարսիան՝ L’Équipe թերթի գլխավոր խմբագիրը, որը պատասխանատու է «Ոսկե գնդակի» կազմակերպման համար։ Մինչև որոշակի պահ միայն նա էր տեսնում, թե ինչպես են լրագրողները քվեարկում։
Արտահոսքերից խուսափելու համար, մինչև հաղթողի անունը պարունակող ծրարը բացվելը, միայն երկու հոգի կիմանային, թե ով է ստացել մրցանակը՝ Գարսիան և Մարկ Լասը՝ միջոցառման պրոդյուսերը: Նա կիմանար հաղթողի անունը միջոցառումից մի քանի ժամ առաջ։ Կազմակերպիչները որոշել են չզգուշացնել հաղթող ֆուտբոլիստի ակումբին, հարցազրույցներ չկազմակերպել հաղթողի հետ՝ արտահոսքից խուսափելու համար։
Մինչև անցյալ տարի գալա երեկոյի հաջորդ օրը հրապարակվում էր ամսագիր՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի լուսանկարով։ Այս անգամ պատրաստվել է մինչև 10 հարցազրույց՝ հավանակն հաղթողների հետ։
Նույնիսկ 2024 թվականի «Ոսկե գնդակի» հաղորդավար Դիդյե Դրոգբան չգիտեր, թե ով է լինելու հաղթողը։