Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ «Ոսկե գնդակը» կնվաճի Իսպանիայի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։
«Ո՞վ կհաղթի.․․ Միգուցե Ռոդրի՞ն»,- Քեյնի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, France Football-ը կշնորհի 2023/2024 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» մրցանակը։
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ռոդրին այսօր կստանա «Ոսկե գնդակը»։