«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ժամանել է Փարիզի Շատլե թատրոն, որտեղ այսօր երեկոյան կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նա այսօր կստանա «Ոսկե գնդակը»։
«Հուսով եմ, որ կհաղթե՞մ անվանակարգում: Անկեղծ ասած, ես ոչինչ չգիտեմ, կտեսնենք, թե ինչ կլինի:
Ինձ համար հաճելի է լինել այստեղ և առաջադրվել որպես լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ասել է Ռոդրին հանդիսությունների սրահում տված հարցազրույցում: