Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ «Ոսկե գնդակը» կստանա Իսպանիայի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Բայց, գերմանացու կարծիքով, այս մրցանակն առանձնապես կարևոր չէ:
«Ռոդրին կնվաճի «Ոսկե գնդակը»:
Բայց անձամբ ես երբեք չեմ տեսել այս անհատական մրցանակների կարևորությունը ֆուտբոլում, դրանք տեղ չունեն»,- սոցիալական ցանցերում Կրոսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, France Football-ը կշնորհի 2023/2024 մրցաշրջանի «Ոսկե գնդակը»։