Իսպանական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը ծանոթ չէ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոդրին մեկ շաբաթ առաջ դեռ որոշել է ներկա գտնվել «Ոսկե գնդակի» արարողությանը, չնայած խաչաձեւ կապանների վնասվածքին:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը քվեարկության հաղթողի մասին տեղեկություն չունի։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռոդրին քվեարկության արդյունքում առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորից և «Ոսկե գնդակը» կստանա նախորդ մրցաշրջանի արդյունքներով։
Հիշեցնենք, որ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն։ Բացի այդ, Իսպանիայի հավաքականի կազմում նա հաղթել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը։