«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը քիչ առաջ ժամանել է Փարիզ` մասնակցելու 2024 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։
Նշենք, որ 17-ամյա խաղացողը ընդգրկված է «Ոսկե գնդակի» 30 հավaկնորդների թվում՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը առաջադրվել է անհատական ամենահեղինակավոր մրցանակին։
Իսպանացին գերազանցել է Նեյմարի ռեկորդը, որը մրցանակին հավակնել էր 2011 թվականին 19 տարեկան հասակում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանի ժամանակով 21։45-ին։