Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին «Ջենոայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
34-ամյա ֆուտբոլիստը նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Իր ակումբային կարիերայի ընթացքում Մարիո Բալոտելին հանդես է եկել ավելի քան 10 թիմերում, որոնցից ամենահայտնին են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Միլանը» և «Ինտերը»։