Մադրիդի «Ռեալը» չեղարկել է իր թռիչքը Փարիզ՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը մասնակցելու համար, հայտնում են բազմաթիվ սպորտային լրատվամիջոցները։
Մադրիդյան ակումբը որոշել է բոյկոտել միջոցառումը՝ քվեարկության ժամանակ կիսապաշտպան Ռոդրիի հաղթանակի հետ անհամաձայնության պատճառով։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Մադրիդի «Ռեալը» կներկայացնի Էմիլիո Բուտրագենոն։
Իսպանացի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնտի խոսքով՝ մադրիդյան ակումբի տնօրենը միայնակ կներկայացնի ակումբը France Football-ի մրցանակաբաշխությանը։ Արարողությունը տեղի կունենա այսօր Փարիզում։