Մադրիդի «Ռեալը» չեղարկել է իր թռիչքը Փարիզ՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը մասնակցելու համար, հայտնում են բազմաթիվ սպորտային լրատվամիջոցները։
Մադրիդյան ակումբը որոշել է բոյկոտել միջոցառումը՝ քվեարկության ժամանակ կիսապաշտպան Ռոդրիի հաղթանակի հետ անհամաձայնության պատճառով։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն Մադրիդի «Ռեալից» առաջինը, ով հրաժարվել է արարողությանը ներկա լինել, Վինիսիուս Ժունիորն է։ Հենց բրազիլացին էր համարվում «Ոսկե գնդակի» համար պայքարի ֆավորիտը։
Նրա թիմակիցներն ու Մադրիդի «Ռեալը» աջակցել են Վինիսիուսին, ուստի Մադրիդից Փարիզ չարտերային չվերթը չեղարկվել է։