Մադրիդի «Ռեալը» արձագանքել է այն տեղեկություններին, ըստ որոնց թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը այսօր՝ հոկտեմբերի 28-ին չի արժանանա «Ոսկե գնդակ» մրցանակին։
«Եթե մրցանակի չափանիշները չեն դարձնում Վինիսիուսին հաղթող, ապա նրանք պետք է այն շնորհեն Դանի Կարվախալին: Քանի որ դա տեղի չի ունենա, ակնհայտ է, որ «Ոսկե գնդակը» և ՈւԵՖԱ-ն չեն հարգում «Ռեալին»»,- «Ռեալի» ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, France Football-ը կշնորհի 2023/24 մրցաշրջանի «Ոսկե գնդակը»։ Արարողությունը կկայանա Երևանի ժամանակով 21։45-ին՝ Փարիզի «Շատլե» թատրոնում, որը գտնվում է Սեն գետի ափի համանուն հրապարակում։