Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նախապես ռեստորան է վարձակալել և զգեստ է պատրաստել՝ նշելու 2024 թվականի «Ոսկե գնդակի» իր հաղթանակը։
Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը ռեստորան է պատվիրել Փարիզի կենտրոնում 20 հոգու համար, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ինչպես նաև նախօրոք պատրաստել է տոնական կոստյում՝ տարբեր աքսեսուարներով։
Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ Անչելոտին և նախատեսված միջոցառման մյուս հյուրերը չեն եկնելու Փարիզ, քանի որ բոլորը վստահ են, որ մրցանակը կստանա «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։