Ֆրանսիական «Լիլի» պաշտպան Տոմա Մենյեն նշել է, թե ում կցանկանար հանձնել «Ոսկե գնդակը» այս տարի։
Նրա ընտրությունը կանգ է առել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի վրա, որը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»:
«Բելինգհեմը ապշեցնող է: Ես կտայի իմ տունը, որպեսզի նա արժանանար «Ոսկե գնդակին», — պաշտպանի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Փարիզում։