«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիլի» 22-ամյա դարպասապահ Լյուկ Շևալյեի նկատմամբ, ում կատալոնական ակումբը դիտարկում է որպես 32-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի երկարաժամկետ փոխարինող։
Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը Շևալիեի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցից 7-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: