«Ատլետիկոյում» չեն կարող նշել պաշտպան Ռոբին Լե Նորմանի վերադարձի հստակ ժամկետները գանգուղեղային վնասվածքից հետո, հայտարարել է իսպանական թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
«Մեզ մոտ դեռևս հստակ պատկերացում չկա նրա վերադարձի վերաբերյալ: Կարևորը, որ նա առողջ վերադառնա: Դա միակ բանն է, որ մեզ անհանգստացնում է,» — Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Reuters-ը:
Եվրոպայի չեմպիոն Լե Նորմանը ստացել է գանգուղեղային վնասվածք (ԳՈՎ) սուբդուրալ հեմատոմայով: Նա «Ատլետիկոյին» միացել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալ Սոսիեդադից»: