Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջին ամիսներին երկու թիմ՝ Կատարի հավաքականը և «Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավիի հետ:
Relovo-ի տեղեկություններով՝ կատալոնացի մասնագետը չի պատրաստվում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նա նաև մտադիր չէ մարզել Կատարի հավաքականը։
Նշվում է, որ Չավին տրամադրված է հանգստանալու մինչև մրցաշրջանի ավարտը և չի պատրաստվում որևէ թիմ գլխավորել։