Իտալական «Ջենոան» վերջնական որոշել է պայմանագիր կնքել 34-ամյա հարձակվող Մարիո Բալոտելիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 250 հազար եվրո + բոնուսներ։
Այս պահին հարձակվողն ազատ խաղացողի կարգավիճակում է՝ «Ադանա Դեմիրսպորից» հեռանալուց հետո։ Թուրքիայի Սուպերլիգայի անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 650 հազար եվրո։