Անգլիայի Պրեմիեր-լիգայի 9 խաղում Էրլինգ Հոլանդն արդեն 11 գոլ է խփել:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Պրեմիեր լիգայի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղի 5-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Նորվեգացին առաջնությունում ընդհատել է առանց գոլերի 3-խաղյա շարքը:
Հոլանդը 11 գոլով զբաղեցնում է ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկի առաջին հորիզոնականը։
2-րդ տեղում «Նոթինգհեմի» հարձակվող Քրիս Վուդն է՝ 7 գոլով: