Երեք ֆուտբոլիստ հավակնում է Ասիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Նրանցից մեկը Իրանի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Մեհդի Տարեմին է։
Մրցանակին հավակնում է նաև Հորդանանին հավաքականի և «Մոնպելյեի» ֆուտբոլիստ Մոուսա Ալ Տամարին։
Երրորդ թեկնածուն վերջին տարիներին ամենահաճախն այս մրցանակը ստացած ֆուտբոլիստն է՝ Սոն Հին Մինը, ով ներկայացնում է Հարավային Կորեայի հավաքականը և Լոնդոնի «Տոտենհեմը»։
Ասիական Կոնֆեդերացիայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են Ակրամ Աֆիֆը (Կատար), Յասան Ալ Նաիմատը (Հորդանան) և Սեոլ Յուն Վուն (Հարավային Կորեա)։