Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ Ուկրաինացին սոցցանցերում գրել է իր նախկին թիմակցին, ինչին կոպիտ ու արհամարհական պատասխան է ստացել։
«Ես սոցցանցերում տեսա, որ Բերնարդու Սիլվան ինձ նման հանգստանում էր Ֆրանսիայի հարավում։ Ուստի ես գրեցի նրան՝ հարցնելով, թե արդյոք նա կարո՞ղ է ինձ որևէ խաղադաշտ խորհուրդ տալ, որտեղ ես կարող եմ մի քանի վարժություն անել, քանի որ ինձ շատ էր պետք վազել: Արդյունքում Սիլվան ինձ պատասխանեց. «Վազե՞լ։ Ինչի՞ համար։ Մի՞թե մտադիր ես նորից նվաճել ԱՊԼ տիտղոսը: Մոռացի՛ր այդ մասին։ Նստի՛ր տանը»,- Զինչենկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։