Գյումրիի «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը օրեր առաջ հյուրընկլավել է Նարեկ Ամիրխանյանի YouTube-յան «Rearrange» Podcast-ին՝ բարձրաձայնելով մի շարք խորքային և խնդրահարույց թեմաներ։
«Ցանկանում ենք հայաստանում ֆուտբոլը լավանա, իսկ ո՞րն է լավը։ Ինչի՞ համեմատ ավելի լավանա․ մենք ի՞նչ ենք ուզում և ի՞նչ պետք է անենք, որ գնանք այդ ուղղությամբ։ Այդ հարցերը չկան՝ ինչպես նաև չկան դրանց պատասխանները։ Բոլորը սպասում են, որ ինչ-որ մարզիչ կբերենք հաջողությունների հասած ու երևելի նվաճումների կհասնենք։ Ցավոք սրտի այդ ամենը հիմք չունի։ Հայաստանում այս պահին, բացի երկրպագուների ցանկությունից շատ քիչ բան կա։ Ամենակարևոր հիմքը կարծում եմ՝ ֆուտբոլով զբաղվող երեխաների քանակն է։
Հայաստանում շատ քիչ երեխաներն են ֆուտբոլով զբաղվում՝ համեմատած եվրոպական ցանկացած երկրի։ Ֆեդերացիան բնականաբար թաքցնում է ամեն բան, ինչպես նաև ֆուտբոլով զբաղվող երեխաների հստակ թիվը։ Բայց ընդհանուր առմամաբ 6-7 հազար երեխա է Հայաստանում զբաղվում ֆուտբոլով՝ Վրաստանի 30 հազարի համեմատ»,- նշել է Արման Սահակյանը Նարեկ Ամիրխանյանի YouTube-յան «Rearrange» Podcast հաղորդման ժամանակ։
Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։