Գյումրիի «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը օրեր առաջ հյուրընկլավել է Նարեկ Ամիրխանյանի YouTube-յան «Rearrange» Podcast-ին՝ բարձրաձայնելով մի շարք խորքային և խնդրահարույց թեմաներ։
«Ցավոք սրտի Հայաստանում պայմանավորված խաղերի խնդիր կա։ Այժմ ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի բարձրագույն և Առաջին խմբերում ծաղկում է «ղումարի» գործը։ Դա շատ մեծ վիրուս է, որը մուտք է գործել ֆուտբոլ ու դրանից ոչ ոք ապահովագրված չէ, իսկ ֆեդերացիան ոչինչ չի անում։ Հայաստանում ակումբներ կան, որոնց սեփականատերերը անհայտ են։
«Շիրակ-2»-ը խաղեր է հաղթում ու ես չգիտեմ մենք հաղթեցինք, թե մրցակիցը միտումնավոր պարտվեց»,- նշել է Արման Սահակյանը՝ Նարեկ Ամիրխանյանի YouTube-յան «Rearrange» Podcast հաղորդման ժամանակ։
Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։