Խոսակցություններ կան, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ մարզիչը կարող է լինել Չավին, որը հեռացվել է «Բարսելոնայից» 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Հենց իսպանացին կարող է փոխարինել Էրիկ տեն Հագին «Օլդ Թրաֆորդում»:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ Չավին անգլիական ակումբը գլխավորելու դեպքում ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյային:
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
27-ամյա բրազիլացուն տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։