«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է Չեմպիոնների խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի Պրահայի «Սպարտայի» դեմ խաղում (5:0) հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլին։
«Ես չգիտեմ, թե ինչպես Հոլանդը գոլ խփեց։ Ես կասեի, որ սա «աննորմալ» է մարդու համար։ Նա ֆանտաստիկ գոլ խփեց։
Հոլանդը կարող է դիպչել գնդակին 15-20 անգամ և ունենալ 7-8 հնարավորություն։ Սա անհավանական է: Էրլինգը անհավանական գոլ խփեց»,- Գվարդիոլային է մեջբերում ESPN-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նորվեգացին «Քաղաքայինների» կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ: