Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության ընդհանուր փուլի 3-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։
Երեկոյի հերոսը դարձավ «կապտանռնագույնների» հարձակվող Ռաֆինյան, ով հեթ-տրիկ ձևակերպեց «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում։ Գոլով աչքի ընկավ նաև Ռոբերտ Լևանդովսկին, ով չնշեց այն՝ հարգելով իր նախկին ակումբին։ Մյունխենյան ակումբի կազմում միակ գոլը խփեց Հարի Քեյնը։
«Բարսելոնա» — «Բավարիա»՝ 4։1
Գոլերը՝ Ռաֆինյա (1′, 45′, 56′), Լևանդովսկի (36′) — Քեյն (18′)
Մրցաշարային աղյուսակը՝ այստեղ