Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության ընդհանուր խմբի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 5 անպատասխան գնդակ ուղարկեց չեխական «Սպարտայի» դարպասը։
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց Էրլինգ Հոլանդը, մեկական անգամ աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը, Ջոն Սթոունզը և Մաթեուս Նունեսը, ով անվրեպ իրացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոցը։ 47-րդ րոպեին Նաթան Ակեի խփած գնդակը չեղարկվեց VAR-ի միջոցով։
«Մանչեսթեր Սիթի» — «Սպարտա»՝ 5։0
Գոլերը՝ Ֆոդեն (3′), Հոլանդ (58′, 68′), Սթոունզ (64′), Նունես (88′, 11մ.)
Մրցաշարային աղյուսակը՝ այստեղ