«Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկը՝ Կևին Դե Բրույնեն առաջիկա ամառ կարող է հեռանալ ներկայիս ակումբից:
Բելգիացի ֆուտբոլիստը դարձել է MLS-ի «Սան Դիեգո» ֆուտբոլային ակումբի տրանսֆերային նպատակը:
Կևին Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, և ֆուտբոլիստն արդեն մտածում է իր կարիերայի հաջորդ քայլի մասին։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Սան Դիեգո» ակումբը, որը 2025 թվականին կդառնա MLS-ի մասնակից, ուսումնասիրում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Հրատարակությունը նշում է նաև, որ բելգիացին կցանկանար կարիերան շարունակել ԱՄՆ-ում, այլ ոչ թե Սաուդյան Արաբիայում։