Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ծանր դասավորվող խաղում կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ 5։2։
Խաղից հետո մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր տպավորություններով, խոսել Վինիսիուսի, ինչպես նաև խաղի ընթացքում կատարած մարտավարական փոփոխությունների մասին։
«Իմ կարծիքով, Վինիսիուսը կստանա «Ոսկե գնդակը»: Նա կարժանանա այս մրցանակին: Բանն այսօրվա խաղում չէ… Կարևորն այն է, թե ինչ նա արեց նախորդ մրցաշրջանում: Այսօրվա հեթ-տրիկը կարող է օգնել նրան հաջորդ «Ոսկե գնդակի» պայքարում։
Առաջին խաղակեսում ֆուտբոլիստները մի փոքր քաշված խաղ էին ցույց տալիս։ Պետք ռիսկային խաղ ցուցադրեինք, ինտենսիվորեն ճնշեինք մրցակցին։ Ընդմիջման ժամանակ փոխեցին մարտավարական համակարգը և արդյունքում ցույց տվեցինք այս մրցաշրջանի լավագույն խաղակեսը։
Սակայն, ես կցանկանայի ընդգծել, որ կարևորն այնքան տակտիկական սխեման չէ, որքան ֆուտբոլիստների տրամադրվածությունը: Թիմը սկսեց խաղալ լրիվ այլ ռիթմով, և առաջին գոլից հետո ամեն ինչ փոխվեց: Այս խաղակեսը կարող է շրջադարձային կետ դառնալ մեզ համար», – Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։