Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կողմնորոշվել է իր ապագայի հարցում։ Մադրիդյան ակումբը լքելուց հետո գերմանացին մտադիր է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին տեղեկացնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ Ռուդիգերը ցանկանում է պայմանգրի ժամկետն ավարտվելուն պես տեղափոխվել Սաուդյան Արաբիա և այնտեղ ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը։ «Ռեալում» հանգիստ են, քանի որ գիտեն Ռուդիգերի որոշման մասին։