Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան արձագանքել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի՝ 8-րդ տուրի Իսպանիայի առաջնության խաղի ժամանակ երկրպագուներին սադրելու մեղադրանքին։
«Ես հարգում եմ Սիմեոնեի կարծիքը, բայց համաձայն չեմ դրա հետ։ Մեր պատկերացումները սադրանքի մասին տարբեր են, և ես այլևս չեմ ցանկանում այդ թեմայով խոսել», — Կուրտուայի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում «Ատլետիկոյի» երկրպագուները սկսեցին նետել օտար առարկաներ դաշտի և Կուրտուայի ուղղությամբ։
Մրցավարը թիմերին ուղարկեց հանդերձարան։ 20 րոպե տևած դադարից հետո հանդիպումը վերսկսվեց։ Խաղից հետո Սիմեոնեն հայտարարել էր, որ երկրպագուներին սադրել է Կուրտուան, ով «Ռեալի» գոլը հուզականորեն տոնել էր «Ատլետիկոյի» տրիբունաների դիմաց։