«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին «Ռոմայի» հետ դիմակայության (0:1) առաջին խաղակեսում ստիպված է եղել երկու հարկադրված փոփոխություն կատարել։
Նախ մկանային վնասվածք է ստացել կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ 30-ամյա թուրք կիսապաշտպանը չի կարողացել շարունակել հանդիպումը և փոխարինվել է 12-րդ րոպեին։ Այնուհետև հետևելով Հականի օրինակին շարքից դուրս է եկել պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։ 36-ամյա իտալացին 27-րդ րոպեին վնասվածք է ստաել ու անմիջապես լքել խաղադաշտը։
Ֆուտբոլիստների վերականգնման ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չկան, դրանք պարզ կլինեն խաղացողների բուժզննման արդյուքներից հետո։