Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:
Երեկ Արամը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Այուշ Շարմային և վերջին խաղափուլից առաջ 9 հնարավորից ունի 7.5 միավոր:
Հայաստանից մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Երեկ Մանուէլը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովին և այժմ ունի 6 միավոր:
Վերջին խաղափուլն այսօր է: