«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մոտ ապագայում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական երկու թոփ ակումբներ։ Խոսքը կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» մասին է։
30-ամյա խաղացողը «կարմիր սատանաների» շարքերը համալրել է 2020 թվականի հունվարից։ խաղացողի և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ավարտվում 2027 թվականին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 8 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։