«Ալ Հիլալի» 32-ամյա հարձակավող Նեյմարը նախորդ տարվա հոկտեմբերից խաչաձև կապանների վնասվածքի պատճառով խաղից դուրս մնալուց հետո առաջին անգամ ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում։
Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Ասիայի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ալ Հիլալը» կհյուրընկալվի ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Աինին»։
«Ինչ-որ մեկը վերադառնում է։ Ես պատրաստ եմ։ Գիտեմ, որ դուք անհամբերությամբ սպասում եք դրան։ Ես նույնպես։ Հոկտեմբերի 21-ին կվերադառնամ։
Ամենից շատ կյանքում սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Յուրաքանչյուր օր առանց խաղի տանջանք է», — ասել է Նեյմարը տեսանյութում:
Հիշեցնենք, որ Նեյմարը խաչաձև կապանի վնասվածք էր ստացել Ուրուգվայի դեմ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի խաղում (0:2):