Լա Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 10-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Աբանկա Բալայդոս» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Սելտային»։
Այսօր՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, իսպանական Marca և AS պարբերականների շապիկին հայտնվել են այդ հանդիպման առանցքային ֆուտբոլիստները։
«Մբապեն և Վինիսիուսը՝ որոշողներ։ Ֆրանսիացին սուպերգոլի հեղինակ է դարձել, իսկ բրազիլացին Մոդրիչի փոխանցումից հետո վերջակետ է դնում և հաղթանակ պարգևում մադրիդյան ակումբին»,- գրում է Marca-ն։
«Փրկիչ Մոդրիչը։ Խորվաթը շրջանում է Պուշկաշին, դառնում «արքայական ակումբի» ամենատարեց ֆուտբոլիստը և որոշիչ փոխանցում կատարում Վինիսիուսին։ Ֆրանսիացու գոլասոն։ «Սելտան» արժանի էր ոչ-ոքիի»,- գրում է AS-ը։