Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը։ «Սելտայից» պատասխանեց երիտասարդ շվեդ կիսապաշտպան Ոիլիոթ Սվեդբերգը։
Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» 24 միավորով հավասարվեցին առաջատար «Բարսելոնային», իսկ «Սելտան» 13 միավորով շարունակում է մնալ 10-րդը։
Այլ արդյունքներ՝
Բիլբաոյի «Ատլետիկ» — «Էսպանյոլ» — 4։1
«Օսասունա» — «Բետիս» — 1։2
«Ժիրոնա» — «Ռեալ Սոսյեդադ» — 0։1