«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է ակումբի սպորտային տնօրեն Դեկուի, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի աշխատանքը։
«Մենք շատ գոհ ենք թիմից և Հանսի Ֆլիկի աշխատանքից, ինչպես նաև մեր մարզական տնօրեն Դեկուի աշխատանքից, ով 170 միլիոն եվրոյով նվազեցրել է թիմի աշխատավարձերի բյուջեն:
Բացի այդ, նա երիտասարդացրել է թիմի կազմը: Նախկինում ֆուտբոլիստների աշխատավարձերի և ակումբի ընդհանուր եկամուտների հարաբերակցությունը կազմում էր բյուջեի 91%-ը, իսկ այժմ՝ 53%։
Բացի այդ, մենք վաճառել ենք 80 միլիոն եվրո են վաստակել ֆուտբոլիստների վաճառքից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport-ը։